Մեկնարկել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգումը

Մեկնարկել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգումը
ՀՀ պետական բյուջեի միջոցներով մեկնարկել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգումը: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Հիմնանորոգվող փողոցի երկարությունը մոտ 2.3կմ է։ Այս պահին շինարարի կողմից կատարվում են մայթերի քանդման, մայթերի հիմքի պատրաստման, հողային աշխատանքներ։ Տեղադրվում են նոր բետոնե եզրաքարեր։ Ըստ նախագծի՝ նախատեսված է փողոցի գոյություն ունեցող ծածկի ֆրեզում և նոր երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կվերականգնվեն կողային առուները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։
Շինարարական կազմակերպության ներկայացուցիչը նշում է, որ հիմնանորոգման աշխատանքները կատարվում են ինտենսիվ երթևեկության պայմաններում։ Վարդանանց փողոցը Վանաձորի ամենամեծ ինտենսիվություն ունեցող փողոցներից է։ Առայժմ երթևեկը չի խոչընդոտում շինաշխատանքներին։ Սակայն ասֆալտբետոնե ծածկի տեղադրման փուլում խաչմերուկ առ խաչմերուկ երթևեկը կսահմանափակվի, և վարորդներին կառաջարկվի այն շրջանցել այլ ճանապարհներով, որպեսզի առավել արդյունավետ կազմակերպվի հիմնանորոգման գործընթացը։