Վրաստանի գյուղատնտեսության նախարարը կայցելի Հայաստան. Պապոյան

Վրաստանի գյուղատնտեսության նախարարը կայցելի Հայաստան. Պապոյան
Վրաստանի գյուղատնտեսության նախարարը կայցելի Հայաստան՝ իր հետ բերելով վրացական սահմանին կուտակված ու արտահանմամբ զբաղվող բեռնատարների խնֆդրի լուծման նախնական փաթեթ:
«Հուսով եմ, որ լուծում կգտնենք, որովհետև այն իրավիճակը, որ մենք ունենք, շատ վտանգավոր է մեր բիզնեսի, գործարարների, խաղողագործների, կոնյակագործների համար։ Ես ինքս հակված եմ այդ օրը տարբեր ֆորմատներով հանդիպումներ կազմակերպելու։ Այսինքն՝ սենյակից դուրս չգանք, մինչև խնդիրը չլուծենք»,–ասել է Էնոկոմիկայի նախարար Գևորդ Պապոյանը:
Լրագրողների հարցին, թե ինչն է խնդրի առաջացման պատճառը, ինչպես է մեկնաբանում վրացական կողմը, Գևորգ Պապոյանն ասաց, որ մեր հարևան երկիրը տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ է դրել գործարարների առաջ։
Մանրամասների մասին նա հրաժարվեց խոսել, ասելով, որ դա կարող է բարդացնել իր գործը առաջիկա հանդիպման ժամանակ։