Sputnik. Որտեղի՞ց էր բերվել չթույլատրված ձմերուկը, և ի՞նչ գործոններ են նպաստել բացահայտմանը

Sputnik. Որտեղի՞ց էր բերվել չթույլատրված ձմերուկը, և ի՞նչ գործոններ են նպաստել բացահայտմանը
Նիտրատների թույլատրելի սահմանը գերազանցող ձմերուկները Հայաստան էին ներկրվել Իրանից. Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Հունիսի 2-ին ՍԱՏՄ–ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի` սահմանային պետական վերահսկողության շրջանակում նմուշառման արդյունքում մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ը Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից հունիսի 1-ի դրությամբ արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը ՀՀ՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով։
««Նիտրատներ» ցուցանիշով ԵԱՏՄ կանոնակարգերին չհամապատասխանող բեռը հայտնաբերվել է Իրանից Հայաստան ներկրման ընթացքում և լաբորատոր փորձաքննությունից հետո հետ է ուղարկվել Իրան։ Տնտեսվարողը ինքն է որոշում` բեռը հետ տանել, թե ոչնչացնել։ Այս պահին մենք տեղյակ ենք, որ մի քանի մեքենա վերադառնում են Իրան»,- ասաց Հարությունյանը։
Նյութն ամբողջությամբ՝  arm.sputniknews.ru