Sputnik. ՀՀ–ն Արաքս գետի վրա պատնեշի կառուցումն ավելի քան 1 տարի համաձայնեցնում է Թուրքիայի հետ

Sputnik. ՀՀ–ն Արաքս գետի վրա պատնեշի կառուցումն ավելի քան 1 տարի համաձայնեցնում է Թուրքիայի հետ
 Հայաստանի իշխանությունները Արաքս գետի վրա պատնեշի կառուցումն ավելի քան մեկ տարի համաձայնեցնում են Թուրքիայի հետ։ Այդ մասին կարելի է դատել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանից։
«Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու նպատակով Բուրաստան և Արաքսավան համայնքների շրջանում ամբարտակի կառուցման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԳՆ–ի միջնորդությամբ շարունակվում է նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցնելու գործընթացը», - հայտնում է գերատեսչությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը:
Նշենք, որ դեռևս 2024 թվականի հունվարին նախարարությունից մեզ հայտնել էին, որ ամբարտակի կառուցման նախագիծն անհրաժեշտության դեպքում համաձայնեցվում է Թուրքիայի հետ։
Խնդրի վերաբերյալ հարցում էինք ուղարկել նաև նույն թվականի հուլիսին և ստացել արդեն «ավանդական» պատասխանը՝ նախագծային թղթերը Թուրքիայի հետ համաձայնեցման փուլում են։
Նյութն ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru