Իլոն Մասկի xAI ստարտափը վաճառում է բաժնետոմսեր 300 միլիոն դոլարի չափով և մտադիր է ներգրավել ևս 5 միլիարդ դոլար

Իլոն Մասկի xAI ստարտափը վաճառում է բաժնետոմսեր 300 միլիոն դոլարի չափով և մտադիր է ներգրավել ևս 5 միլիարդ դոլար

Արհեստական բանականության ստարտափ xAI Corp., որը հիմնադրել է Իլոն Մասկը, սկսել է բաժնետոմսերի վաճառք՝ 300 միլիոն դոլարի չափով: Այս մասին հաղորդում է Financial Times-ը:

Տեղաբաշխման արդյունքներով ընկերությունը կարող է գնահատվել 113 միլիարդ դոլար։ 2024 թվականի վերջում ստարտափը գնահատվել էր 45 միլիարդ դոլար, երբ նախորդ ներդրումային փուլում ներգրավել էր 5 միլիարդ դոլար։

Բացի այդ, Morgan Stanley-ն պատրաստվում է տեղաբաշխել xAI-ի ապահովված պարտատոմսեր և տրամադրել վարկեր՝ ընդհանուր 5 միլիարդ դոլարի չափով։

Հիշեցնենք՝ xAI ընկերությունը հիմնադրվել է Մասկի կողմից 2023 թվականի հուլիսին։ Առաջին՝ Grok ԱԲ մոդելը թողարկվել է 2023-ի նոյեմբերին, իսկ վերջին՝ երրորդ տարբերակը ներկայացվել է 2025-ի փետրվարին։

Մայիսի սկզբին ԶԼՄ-ները գրում էին, որ նոր ֆինանսավորման ներգրավմամբ xAI-ը կարող է գնահատվել մինչև 120 միլիարդ դոլարի։

Աղբյուրը՝ b24.am