ACSES. ՀՀ ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղված պետբյուջեի ծախսերի կատարողականը 2024 թ-ին

ACSES-ը վերլուծական կենտրոնը հրապարակել է համեմատական, որում ներկայացրել է ՀՀ ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղված պետբյուջեի ծախսերի կատարողականը 2024 թ-ին: Ըստ այդմ,
2024թ-ի ՀՀ պետական բյուջեի ճանապարհային ցանցի բարելավմանն ուղղված ծախսերը կազմել են 105.5 միլիարդ դրամ՝ ապահովելով պետբյուջեի նախնական ծրագրի 88.2% կատարողական:
Ծախսերի թերակատարումը հինականում պայմանավորված է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման միջոցառման կատարողականով (89.3%)։ Այս միջոցառման շրջանակներում 2024 թ-ին հիմնանորոգվել է 105 կմ երկարությամբ մարզային նշանակության ավտոճանապարհ՝ ի սկզբանե նախատեսված 130 կմ-ի փոխարեն, ինչպես նաև իրականացվել են 109 կմ հանրապետական նշանակության (նախնական պլան՝ 110 կմ) և 119 կմ միջպետական նշանակության (նախնական պլան՝ 100 կմ) ճանապարհների հիմնանորոգում։
Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացված ծախսերի շեղումը նախնական ծրագրից հիմնականում պայմանավորված է արտարժույթի կանխատեսված ու փաստացի փոխարժեքների տարբերությամբ։