2024թ. հայկական արտահանումն ավելացել է 53 տոկոսով

2024թ. հայկական արտահանումն աճել է 53 տոկոսով։ Միաժամանակ, հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումն աճել է 18.6 տոկոսով։
«Այսպիսով, թանկարժեք մետաղներից զատ աճը կազմել է մոտավորապես 2.3 տոկոս»,- ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ հանրապետության պետականբյուջեի 2024թ. վերջին կատարողականը կազմել է 95.8 տոկոս եկամուտների եւ 93.9 տոկոս ծախսերի մասով։ Միաժամանակ, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի ճշգրտված ցուցանիշները նախատեսել էին ավելի քան 2.72 տրիլիոն դրամի (մոտ 6.9 միլիարդ դոլար) եկամուտներ եւ գրեթե 3.18 տրիլիոն դրամի ծախսեր։
Պետական պարտքը 2024թ. վերջին կազմել է մոտ 5,093 տրլն դրամ (մոտ 12,8 մլրդ դոլար), ինչը համապատասխանում է ՀՆԱ 48,3 տոկոսին։