2024թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 4,7 տոկոսով. ֆինանսների նախարար

2024թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 2 միլիոն 208 հազար 179՝ նվազելով 4.7 տոկոսով։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը որպես զբոսաշրջիկների թվի եւ դրամական փոխանցումների նվազման պատճառ նշել է ռուսական գործոնը։ «Դա հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի նվազմամբ»,- ասել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ 2022-2023թթ. երկիր Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսքը ժամանակավոր էր։
Ֆինանսների նախարարը նաեւ նշել է, որ ոչ առեւտրային դրամական փոխանցումների ներհոսքի 34.8 տոկոսով անկման վրա բացասական ազդեցությւոն է ունեցել Ռուսաստանից փոխանցումների կրճատումը։ Ընդ որում՝ 52.8 տոկոսով։ Այս գործոնները, ըստ նրա, հետեւողականորեն վերադառնում են իրենց բնական մակարդակին։