Ճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ընթանում են գծանշման աշխատանքներ։
Ճանապարհների գծանշումը կատարվում է լուսանդրադարձիչ նյութերի կիրառմամբ, ինչը գիշերային ժամերին ավելի տեսանելի է դարձնում գծանշումը։
Ճանապարհների նշագծումն իրականացվում է հատուկ տեխնիկայի կիրառմամբ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունների կողմից։
Վարորդներին խնդրում ենք երթևեկելիս լինել ուշադիր, չխոչընդոտել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը միտված աշխատանքներին։