Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`
Հունիսի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-7-ի գիշերը և կեսօրից հետո, 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» Օդի ջերմաստիճանը հունիսի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում հունիսի 5-ին, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։։ Հունիսի 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 36°C (2019թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.4°C (1967թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.8°C