«ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ»-ը մաքսային արտոնություն ստացավ

«ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ»-ը մաքսային արտոնություն ստացավ

 «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն ստացավ:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 160 մլն դրամ:

 «ԳՐԻՆ ՍՈԼՈՒՇՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում կառուցել 2-րդ գեր ժամանակակից ջերմոցային համալիրը՝ 52 013 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։

Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2024թ.-ի մայիս ամսից։ Առաջին ջերմատունը արդեն իսկ կառուցվել է և գործում է:

 Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։

 Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրք ռուսաստանյան և արաբական շուկաներում։ Ջերմոցում արտադրվելու է տարբեր, բարձր բերքատվություն ապահովող տեսակների գունավոր պղպեղներ և դրա հիմնական մասը՝ 95 տոկոսը, արտահանվելու է, իսկ մնացած 5 տոկոսը անմիջապես մատակարարվելու է ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։

 Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 3 մլրդ դրամի ներդրում, հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ջերմոցների արժեքը), շինարարական աշխատանքների իրականացման, շրջանառու միջոցների ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 76 նոր աշխատատեղ՝ 240 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։