ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մինսկում

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Մինսկում։ Այս մասին հայտարարել է գործադիր կոմիտեի ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Դուշանբեում Համագործակցության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Հունիսի 5-ին ԱՊՀ անդամ պետությունների վարչապետները 13 փաստաթղթերից բաղկացած փաթեթ են ստորագրել։ Դրանց թվում է ծանր մեքենաշինության զարգացման ոլորտներում ԱՊՀ շրջանակում համագործակցության մասին համաձայնագիրը։
Կառավարությունների ղեկավարների խորհուրդը քննարկել և հաստատել է նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը։
Ստորագրվել են խորհրդի որոշումները ԱՊՀ անդամ պետությունների ազգային օդային երթևեկության կազմակերպման համակարգերի ներդաշնակեցման հայեցակարգի վերաբերյալ։ Այն մշակվել է համագործակցության շահագրգիռ անդամ պետությունների առաջարկների հիման վրա։
Նյութն ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru