Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են

Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նորակառույց ճանապարհահատվածում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներն ավարտվել են։ Կապալառու կազմակերպության կողմից այժմ կատարվում են մետաղյա արգելապատնեշների տեղադրման, ջրահեռացման համակարգերի բետոնացման և այլ աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։ 

Առաջիկայում կմեկնարկեն գծանշման և ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները։

Ճանապարհը կառուցվել է ՀՀ պետական բյուջեի և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։