Այսօր կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև

Այսօր կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում` 
Հունիսի 6-7-ի գիշերը և կեսօրից հետո, 9-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի  8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 6-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունիս 6-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։