Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի, Արտաշիսյան, Հովսեփյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։