Երևան-Սևան ճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին հունիսի 6-ին փակ է լինելու երթևեկության համար

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածի աջ երթևեկելի գոտին հունիսի 6-ին փակ է լինելու երթևեկության համար

Այսօր՝ հունիսի 6-ին՝ ժամը 07.00-ից 20.00, Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ից 40-րդ կմ հատվածում (Չարենցավան քաղաքի մոտ) աջ երթևեկելի գոտին, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու երթևեկության համար։

Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ աջակողմյան երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտիով, և վարորդներին հորդորում լինել ուշադիր։