Իրանի հետ սահմանի նոր անցակետը պատրաստ է 11,5 տոկոսով

Հայաստան – Իրան սահմանին կառուցվող նոր անցակետը պատրաստ է ընդամենը 11,5% - ով:
«Չնայած պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա մարտին, բայց կապալառու կազմակերպությունը, որը պետք է բանկային երաշխիք բերեր, ուշացել է, և աշխատանքները սկսվել են տարվա կեսից»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարաց Վահե Հովհաննիսյանը։
Ծրագրի ժամկետը սահմանվում է 980 օր, այսինքն՝ 2 տարի 8 ամիս, այնպես որ, այս տարի աշխատանքներն ավելի արագ տեմպերով պետք է իրականացվեն՝ ասել է նա։