Արցախում 377 ընտանիք ապահովվել է նորակառույց բնակարանով

Արցախում 377 ընտանիք ապահովվել է նորակառույց բնակարանով

2021-ի նոյեմբերից մինչև 2022-ի հուլիսը Արցախում 377 ընտանիք ապահովվել է նորակառույց բնակարանով կամ տնով, տեղեկացնում է է Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն։

Նորակառույց բնակարանները և բնակելի տները տրամադրվել են զոհված անձանց ընտանիքներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, 5 և ավելի զավակներ ունեցող անձանց ընտանիքներին, տեղահանված անձանց ընտանքներին, փախստականների ընտանիքներին, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ծնողազուրկ անձանց ընտանիքներին, այդ թվում՝ 312-ը՝ Ստեփանակերտում, 48-ը՝ Ասկերանի շրջանում, 17-ը՝ Մարտունու շրջանում:

Աղբյուրը՝   panarmenian.net