1 միլիարդ 721 միլիոն 596,8 հազար դրամ՝ Գեղարքունիքում ճանապարհաշինության համար

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի հերթական նիստում որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզին հատկացնել 1 միլիարդ 721 միլիոն 596,8 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և մարզային նշանակության ավտոճանապարհների մի շարք հատվածների վերակառուցման, հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների համար։
Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ գումարը կբաշխվի հետևյալ կերպ.
326 միլիոն 868,0 հազար դրամ՝ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածի վերակառուցման համար:
358 միլիոն 253,2 հազար դրամ՝ Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+590-կմ94+590 հատվածի հիմնանորոգման համար:
1 միլիարդ 036 միլիոն 384,1 հազար դրամ՝ Տ-4-13,/Հ-39/ (Գավառ) – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ12+900 հատվածի հիմնանորոգման համար:
91 միլիոն 500 հազար դրամ՝ Մ- 10, Սևան-Գավառ միջպետական նշանակության ավտոճանապարհի 2,5 կիլոմետր հատվածի միջին նորոգման աշխատանքների համար։