ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել

ՀՀ վարչապետի աշխատակազմի 2024 թվականի կարիքների համար պետական բյուջեից հատկացվել է 21.6 միլիարդ դրամ։ Այս մասին հունիսի 6-ին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ այդ միջոցները հատկացվել են 11 ծրագրի՝ 51 միջոցառմամբ իրականացման համար։ Հետագայում դրանց թիվը հասել է 63-ի։ Միջոցները ծախսվել են 93.1%-ով։