2024թ.-ին 20,770 անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել

2024թ.-ին 20,770 անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրերի շրջանակներում 2024 թվականին քաղաքացիություն է շնորհվել 20,770 անձի։  Այդ մասին հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը։

Կառավարության լիազոր մարմինների առաջարկությունների հիման վրա ՀՀ նախագահը ստորագրել է 185 հրամանագիր՝ 2024 թվականին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ, դադարեցվել է 3,746 անձի քաղաքացիությունը։