Amio Era-ն վերադառնում է կրկնակի հնարավորություններով

Amio Era-ն վերադառնում է կրկնակի հնարավորություններով

Ամիօ Բանկը հայտարարում է Amio Era կրթական բարեգործական ծրագրի երկրորդ շրջափուլի մեկնարկի մասին, որը նախատեսված է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար:

2024 թվականին մեկնարկած Ամիօ բանկի առաջին մասշտաբային Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրն իրապես արդյունավետ էր եւ հաջողված. 800 դիմորդ, երեք մրցութային փուլ եւ 25 հաղթող ուսանող:

«Մեծ արձագանք ստացած եւ սիրված ծրագիրն այս տարի ընդլայնվում է․ արդեն 50 ուսանող հնարավորություն կունենա ստանալու մեկ տարվա կրթավճարի փոխհատուցում Ամիօ բանկի կողմից: Մրցութային կարգով ընտրվելու են սոցիալապես ավելի խոցելի խմբերից բարձր առաջադիմությամբ 1-ից 3-րդ կուրսի ուսանողներ: 

Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը, իսկ Amio Era ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ, իսկ ծրագրի նորություններին առաջինը ծանոթանալու համար միացեք Amio Era-ի ինստագրամյան էջին

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: