ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն աշխատանքային այցով Սյունիքում է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և նրա տեղակալ Լևոն Լևոնյանը հունիսի 6-ին աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ընթացիկ աշխատանքներին և մարզում առկա ոլորտային հարցերին։
Հովհաննես Մարտիրոսյանը ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնում աշխատակիցներին է ներկայացրել ՏԲ նորանշանակ պետ՝ Նարեկ Դավթյանին։
Ոլորտային իրավախախտումների կանխարգելման, վերահսկողական միջոցառումների որակի բարձրացման նպատակով Մարտիրոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ, կարևորելով՝ համակարգված և հստակ մեխանիզմներով առաջնորդվելն ու ՏԻՄ, իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցելը։
Մարտիրոսյանն առանձնահատուկ ընդգծել է աշխատանքների ընթացքում շահերի բախման հետևանքով առաջացող ռիսկերի բացառելու կարևորությունը, նաև շեշետադրել, որ իրավական, արդար և հաշվետու պետության հիմքերից է բարձր մասնագիտական հմտությունների զարգացումն ու անաչառ աշխատանքը։