Խանջյան գյուղը մանկապարտեզ կունենա

Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տարածքային կատավարման նախարար Դավիթ Խուդաթյանը և տեսանյութ հրապարակել:
Մանկապարտեզը կառուցվում է ՀՀ պետբյուջեից ֆինանսավորմամբ:
Մեկ այլ հրապարակման մեջ նա հայտնել է, որ 2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ։