2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն նվազել է 27․6%-ով

2025-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 76,124.5 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 27․6%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 17.2%-ով և կազմել 3,991.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 24%-ով՝ կազմելով 4,226.5 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 33․2%-ով և կազմել 1,055.9 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 6.3%-ով և կազմել 7,268.3 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 2․2%-ով՝ կազմելով 6,459.0 տոննա։