ՊԵԿ-ը 2024թ.-ին իրացրել է կառավարության հատկացրած միջոցների մոտ 95 տոկոսը

ՊԵԿ-ը 2024թ.-ին իրացրել է կառավարության հատկացրած միջոցների մոտ 95 տոկոսը

ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի 2024թ. ծախսերը կազմել են 102.7 մլրդ դրամ։

Մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024թ. պետական ​​բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ  միջոցների իրացումը կազմել է 94.9 տոկոս: «Կոմիտեն իրականացնում է 2 ծրագիր: Սկզբում այդ ծրագրերը ներառում էին 13 միջոցառում, սակայն հետո որոշվեց դրանց թիվը հասցնել 17-ի»,- նշել է Հովհաննիսյանը: Նախարարի խոսքով՝ Պետական​​եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների տարբերությունը 2023թ. համեմատ կազմել է 64 մլրդ 526 մլն դրամ: