ՀՀ մաքսային ծառայության կողմից 2024 թ հավաքված հարկերը և տուրքերը նվազել են մոտ 15%-ով

2024 թվականին մոտ 15%-ով պակաս հարկեր և տուրքեր են հավաքել. ընդհանուր առմամբ հավաքվել են 2 տրլ 391 մլրդ դրամ հարկեր և տուրքեր կամ 7.6%-ով շատ, քան 2023 թվականին։ Հարկային ծառայության գծով մոտ 11% աճ է գրանցել, մաքսային ծառայության գծով՝ 15% անկում։
ԱԺ–ում նախորդ տարվա պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ մաքսային եկամուտների անկումը պայմանավորված է ավտոմեքենաների և ծխախոտի ներմուծման ծավալների նվազմամբ։ Հակոբյանը բացատրեց` հետևաբար կրճատվել է նաև դրանցից գանձվող հարկերի չափը։
Նրա խոսքով՝ 2023 թվականին ավտոմեքենաների ներմուծման ցուցանիշը շատ բարձր է եղել (2022 թվականի համեմատ այն աճել էր գրեթե 1.9 անգամ. խմբ.):
Նվազումը հիմնականում պայմանավորված է եղել երկու գործոնով, նախ՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում թանկացել է ավտոմեքենաների օգտահանման վճարը (70-ից մինչև 85%), որը 2025-2030 թվականներին կշարունակի աճել: Երկրորդ՝ Վրաստանում սահմանափակող միջոցներ են ձեռնարկվել (Հակոբյանը չնշեց` կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը):
Ընդհանուր առմամբ 2024 թվականին հավաքագրված ԱԱՀ-ի ընդհանուր ծավալը նվազել է 1.5%-ով և կազմել 755.9 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ ներմուծվող ապրանքներից ստացվող վճարները կրճատվել են 15.8%-ով կամ 81.8 մլրդ դրամով, այն դեպքում, երբ տեղական ապրանքների դիմաց վճարվող գումարն աճել է 28.2%-ով կամ 70.4 միլիարդով։