Քաղաքաշինության կոմիտեն 2024թ. կարողացել է ծախսել հատկացված միջոցների ընդամենը կեսը

Քաղաքաշինության կոմիտեն 2024թ. կարողացել է ծախսել հատկացված միջոցների ընդամենը կեսը
Քաղաքաշինության կոմիտեի 2024թ. ծախսերը կազմել են 2.6 մլրդ դրամ։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ասել է, որ միջոցների փաստացի իրացումը կազմել է ընդամենը 51 տոկոս:
«Սկզբում գերատեսչությունը նախատեսել էր իրականացնել 1 ծրագիր՝ 7 միջոցառումներով, սակայն հետո որոշվել է դրանց թիվը հասցնել 9-ի»,- ասել է Հովհաննիսյանը: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է նախարարը, կոմիտեն գնումների 21 տոկոսը կատարել է մեկ անձից: Խոսքը 323 մլն դրամի մասին է: