Կաշառք ստանալու մեղադրանքով ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալել

Հայաստանում կաշառք ստանալու մեղադրանքով հարկային տեսուչներ են ձերբակալել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՊԵԿ հարկային տեսուչները ձերբակալվել են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության և անգործության համար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու մեղադրանքով»,– նշեցին կոմիտեից։
Ըստ Armlur.am–ի` ձերբակալվածները 3–ն են, հարկայինի տեսուչներին կաշառք տված անձը ևս ձերբակալվել է։