ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՌԴ Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Իվանովիչ Կոբզևի քննարկել է համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՌԴ Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Իվանովիչ Կոբզևի քննարկել է համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր։
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին։
Համաժողովի լիագումար նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ մարզպետները, համայնքապետեր, ՌԴ նահանգապետեր, պաշտոնատար այլ անձիք։
Համաժողովի շրջանակում Կոտայքի մարզպետն առանձին հանդիպում և զրույց է ունեցել ՌԴ Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Իվանովիչ Կոբզևի հետ։
Հատկապես Հայաստանի Կոտայքի մարզի և Ռուսաստանի Իրկուտսկի մարզի միջև ստորագրված համագործակցության հուշագրի համատեքստում կարևորվել է երկուստեք կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, որը լուրջ հնարավորություն կստեղծի մարզերի տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտների զարգացման համար։
Իրկուտսկի մարզի նահանգապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը' ուղղված հուշագրով ամրապնդված ուղղությունների զարգացմանը։
Քննարկվել են նաև համագործակցության նոր ուղղություններ, բարենպաստ ներդրումային միջավայր ձևավորելու հետ կապված հարցեր։