Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում`
Հունիսի 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո, 11-13-ի կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 11-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 10-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, հունիսի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հունիսի 10-ի գիշերը և երեկոյան,12-14-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 35°C (2017թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.4°C (1962թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 21.1°C