Վերանորոգվել է Վերին Ծաղկավանի դպրոցի մարզադահլիճը

Վերանորոգվել է Վերին Ծաղկավանի դպրոցի մարզադահլիճը
Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը վերանորոգվել է դպրոցի նախկին սանի՝ Գևորգ Աղաջանյանի (Ջանագա) աջակցությամբ։ Վերանորոգման արդյունքում մարզադահլիճում ստեղծվել են ժամանակակից և անվտանգ պայմաններ դպրոցականների ֆիզիկական դաստիարակության համար։
Բացման արարողությանը մասնակցել են Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը և մարզպետի խորհրդական Վահան Փիրումյանը։ Նրանք շրջել են նորոգված մարզադահլիճում, ծանոթացել կատարված աշխատանքներին և զրուցել ուսուցիչների ու աշակերտների հետ։
Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները հանդես են եկել պարային և երաժշտական համարներով։