Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգվում է. Տեսանյութ

Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգվում է։
Հիմնանորոգվող փողոցի երկարությունը մոտ 2.3կմ է։ Այս պահին շինարարի կողմից կատարվում են մայթերի քանդման, մայթերի հիմքի պատրաստման, հողային աշխատանքներ։ Տեղադրվում են նոր բետոնե եզրաքարեր։ Ըստ նախագծի՝ նախատեսված է փողոցի գոյություն ունեցող ծածկի ֆրեզում և նոր երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կվերականգնվեն կողային առուները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։
Ասֆալտբետոնե ծածկի տեղադրման փուլում խաչմերուկ առ խաչմերուկ երթևեկը կսահմանափակվի, և վարորդներին կառաջարկվի այն շրջանցել այլ ճանապարհներով, որպեսզի առավել արդյունավետ կազմակերպվի հիմնանորոգման գործընթացը։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։