Հանրային լսումներ ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերում

Հանրային լսումներ ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերում
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» ծրագրի շրջանակներում հունիսի 4-11-ը ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում անց են կացվել տեղեկատվական հանդիպումներ։
 Հանրային լսումների նպատակն էր ներկայացնել ծրագրի փուլերն ու պայմանները, կիրառվող բնապահպանական և սոցիալական անվտանգության հիմնական պահանջները։
 Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները պատասխանել են բնակիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ծրագրին մասնակցության պայմաններին, աջակցության ձևաչափերին ու իրականացման ժամանակացույցին։
Հանդիպումներին մասնակցել են ծրագրի իրականացման թիմը, Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի իրականացման համար ձևավորված «Ավենյու քընսալթինգ գրուպ» և «3 ԱՐ Ստրատեգիա» ՓԲԸ խորհրդատվական կոնսորցիումի և CIVITTA ընկերության ներկայացուցիչները։ Ամասիա համայնքում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները։