Շրջակա միջավայրի նախարարությունը գնումների ավելի քան 56 տոկոսը իրականացրել է մեկ անձից

Շրջակա միջավայրի նախարարությունը գնումների ավելի քան 56 տոկոսը իրականացրել է մեկ անձից

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծախսերը 2024թ. կազմել են 9.3 մլրդ դրամ։ ԱԺ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական ​​բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ միջոցների իրացումը կազմել է 83.9 տոկոս:

«Նախարարությունը կատարել է 1 մլրդ 632 մլն դրամի գնումներ: Դրանցից 918 մլն դրամը կամ 56.2 տոկոսը կատարվել է մեկ անձից»,- հայտնել է Հովհաննիսյանը: Ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքով՝ գերատեսչությունը հիմնականում իրականացրել է 6 ծրագիր՝ օգտագործելով պետական ​​բյուջեից հատկացված միջոցները: