Առաջին եռամսյակում ՀՀ-ում գրանցվել է բանկային խարդախության ավելի քան 400 դեպք

Առաջին եռամսյակում ՀՀ-ում գրանցվել է բանկային խարդախության ավելի քան 400 դեպք
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի բանկային համակարգում գրանցվել է խարդախության 408 դեպք, դրանց թիվը նվազում է: Սակայն թիվը կարող է ճշգրիտ չլինել, քանի որ որոշ դեպքերի վերաբերյալ իրավապահ մարմինները դեռևս դիմումներ չեն ստացել։
«Մեր աջակցությամբ և հորդորով բանկերը որոշակի միջոցներ են ձեռնարկել՝ թվային տիրույթում խարդախությունները կանխարգելելու նպատակով», - ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և հավելել, որ անալագոյինից թվային տնտեսությանը անցման ժամանակ « մարդիկ պետք է ուշադիր լինեն թվային տիրույթում առկա իրենց միջոցների հանդեպ և ոչ մի դեպքում իրենց «զինանոցի դռները» չբացեն անհայտ անձանց առջև։ Բայց եթե այնուամենայնիվ, քաղաքացին տուժել է, ապա վերլուծվում է տվյալ իրավիճակը. եթե հայտնաբերվեր կամ ենթադրվեր, որ բանկը մեղավոր է (օրինակ՝ եթե կոնտակտային կենտրոնի աշխատակիցը չի արձագանքել երեք ժամվա ընթացքում կամ դա ինտերֆեյսի ձևավորման սխալ էր, որից օգտվել էր խարդախը), բանկը անմիջապես կվերադարձնի գումարը զոհերին առանց քննարկման»։
Հաշիվներից գումարների հափշտակման դեպքերին անդրադառնալով՝ Գալստյանը նշեց, որ իրավիճակն այստեղ առավել բարդ է։
«Այս պահին ընթանում են քննարկումներ, և չի բացառվում, որ մոտ ժամանակներում  կհասնենք համաձայնության»,-ասել է նա։