Վերջին 10 օրում ՌԴ է հասել հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար. փոխնախարար

Հունիսի 1–10–ը հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հատել է վրաց–ռուսական սահմանը և հասել նշանակակետ` Ռուսաստան։ ԱԺ–ում «ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը ասելէ,որ հայկական կոնյակի հետ կապված խնդիրը ծագել է այս տարվա ապրիլից և մինչ օրս այն նախարարության ուշադրության կենտրոնում է. գրեթե ամենժամյա կտրվածքով իրենք կապի մեջ են գործարարների հետ:
«Ապրիլից մինչև օրս լրացվել է արտահանման 557 մաքսային դեկլարացիա, որից 391 դեկլարացիա արտահանված է համարվում, այսինքն` դա կազմում է մոտավորապես 70 տոկոսը»,– նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով` սա նշանակում է` եթե ապրանքը պետք է արտահանվեր Ռուսաստան, ապա այն արդեն հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին։