Դսեղից Աթան ճանապարհը նորոգվում է. Տեսանյութ

Դսեղից Աթան ճանապարհը նորոգվում է. Տեսանյութ
ՀՀ պետական բյուջեի միջոցներով մեկնարկել է Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգումը։
 Մոտ 6 կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Ներկա պահին կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են հողային, հողային պաստառի վերականգնման աշխատանքներ։ Շուտով կսկսվեն ենթահիմքի տեղադրման աշխատանքները։
 Ճանապարհին նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Այն կկահավորվի նաև անվտանգության տարրերով։
Դսեղի բնակիչները նշում են, որ ճանապարհը կարևոր նշանակություն ունի։ Նախ՝ Դսեղը կունենա Աթանի հետ կապող բարեկարգ ճանապարհ, ինչը կբարելավի միջհամայնքային հաղորդակցությունը, և երկրորդ՝ կարող է դառնալ զբոսաշրջային լավ ուղի՝ ապահովելով Լոռու մարզի գողտրիկ անկյունների հետ հարմարավետ կապը։