Համայնքային հողերը վերադարձվում են քաղաքին

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը։ Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։
Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝
Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն,
Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն,
Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն։
Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։