ՀԿԵ-ն 38,9 մլն դրամով ավելի շատ սուբսիդիա կստանա կառավարությունից

ՀՀ կառավարության նիստում որոշվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին 38,9 մլն դրամով ավելի շատ սուբսիդիա տրամաել, քան 2024-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի կողմից վճարվող կոնցեսիոն տարեկան վճարը ծրագրավորվածից ավելի է եղել (նախատեսված ավելի քան 231 մլն դրամի փոխարեն կազմել է ավելի քան 270 մլն դրամ), այդ պատճառով «Ուղևորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին սուբսիդիայի տրամադրում» միջոցառման համար կհատկացվի 38,9 մլն դրամ:
ՀՀ կառավարությունն ընկերությանը մասնակի կփոխհատուցի համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումների տարեկան վնասն անկախ աուդիտորի կողմից հաստատված հաշվարկների ներկայացման դեպքում:
Սուբսիդիայի համաձայնեցված չափը 2009–2010 թթ. համար կազմել է 10 տոկոս, 2011–2012 թթ. համար` 15 տոկոս, 2013 թ. համար` 20 տոկոս, 2014–2015 թթ. համար` 25 տոկոս, 2016–2038 թթ. համար` 30 տոկոս: