1 մլն դոլար Ասիական զարգացման հիմնադրամին. Կառավարության որոշում որոշում

1 մլն դոլար Ասիական զարգացման հիմնադրամին. Կառավարության որոշում որոշում
2025 թվականին Հայաստանը` որպես դոնոր, ներգրավված է Ասիական զարգացման հիմնադրամի 13–րդ և տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի 8–րդ կանոնավոր համալրման համար։ Այդ նպատակով այս տարի ԱԶՀ հիմնադրամին կվճարվի 1 մլն դոլար: 
Հիմնավորման մեջ նշվում է, որ հիմնադրման պահից ի վեր` 1974 թվականից, ԱԶՀ–ն համալրվել է 12 անգամ՝ 36 գործընկերների մասնակցությամբ։
«Համալրվելով ֆինանսավորման այլ աղբյուրներով` հիմնադրամն իր գոյության ընթացքում տրամադրել է ավելի քան 85 մլրդ դոլարի արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ 36 զարգացող անդամ երկրներին»,– նշված է որոշման մեջ:
Հիմնադրամի 13-րդ համալրման համար դոնորները երաշխավորել են իրականացնել ընդհանուր 4,9 մլրդ դոլարի չափով ներդրում, որից 2,5 մլրդ դոլարը կլինի նոր դոնորներից ներդրումների ներգրավման հաշվին: Մնացած 2,4 մլրդ դոլարը կֆինանսավորվի ԱԶՀ այլ միջոցներից։
«Որպես դոնոր ԱԶՀ ռեսուրսների համալրմանը Հայաստանի շարունակական մասնակցությունը կդիտարկվի որպես Ասիական զարգացման բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու քայլ։ Ըստ ցանկության՝ Հայաստանի Հանրապետությունը ԱԶՀ ռեսուրսների համալրմանը կարող է մասնակցել հասարակ, անտոկոս, ցպահանջ մուրհակ թողարկելու եղանակով»,– ասված է որոշման մեջ: