Առաջարկել եմ AI տվյալային կենտրոնի ներդրումային ծրագիրն իրականացնել «Ակադեմիական քաղաքում». Նիկոլ Փաշինյան

Առաջարկել եմ AI տվյալային կենտրոնի ներդրումային ծրագիրն իրականացնել «Ակադեմիական քաղաքում». Նիկոլ Փաշինյան

Կառավարության հերթական նիստում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց նախագիծը, որով Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI տվյալային կենտրոն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց. «Մենք մեր գործընկերների հետ արդեն եկե՞լ ենք համաձայնության, թե կնայենք, կտեսնենք, հույս ունենք մակարդակի է ամեն բան: Այսինքն, հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ վերջ, մենք որոշել ենք, որ այս ներդրումային ծրագիրը Հայաստանում իրականացվելու է»:

Մխիթրայանն էլ նշեց, որ այս փուլում ընդամենը չունեն վերջնական որոշում մեր մասնակցության վերջնական ձևաչափի մասով:

Փաշինյանն էլ ասաց, որ որոշ նրբություններ կան որոնց մասին պետք է խոսել: «Ես առաջարկել եմ, որ մեր գործընկերները քննարկեն նաև այս ներդրումային ծրագիրն իրականացնել «Ակադեմիական քաղաքի» տարածքում, որտեղ բավականին մեծ տարածքներ և հնարավորություններ ունենք: Ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքը մեծ թվով համապատասխան որակավարում ունեցող մասնագետների կարիք է ունենալու, և նաև կարծում եմ, որ «Ակադեմիական քաղաքի» նախագծի հետ և տեխնոլոգիական կլաստերի հարևանությամբ այս նախագիծի գործարկումը կարող է սիներգիա ստանալ»,- ասաց նա:

Փաշինյանը վստահեցրեց՝ համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություններ մենք ունենք:  «Ուզում եմ գոհունակություն արտահայտել, որ պարոն Nvidia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգին հետ մեր քննարկումներն արդեն բյուրեղանում են, կոնկրետ արդյունք են տալիս»,- ասաց վարչապետը:

Վարչապետը նաև նշեց, որ ՏՏ ոլորտում տարբեր իրողություններ են եղել, օրինակ, բացվել են Սթարլինքի ծառայությունները, որը հիմա շատ սովորական իրողություն է: «Ինժեներական քաղաքում մի սուպերհամակարգիչը գործակել ենք, մյուսը ԵՊՀ-ում կոնկրետ տեղն էլ տեսանք, թե որտեղ է տեղադրվելու»,- ասաց նա: