Կասեցումը վերացվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գյումրիում ստուգում էին իրականացրել մետաղամշակում իրականացնող «Մագնոն Ա» ՍՊԸ-ում, որի արդյունքում նախկինում կասեցվել էր արտադրամասի հաստոցների, զոդման, եռակցման սարքերի առանց թույլտվության շահագործումը։
Ընկերությունը սահմանված ժամկետում լիազոր մարմնից ձեռք է բերել առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվություն, որի արդյունքում կասեցումը վերացվել է։