536 միլիոն 216 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը. Աննա Վարդապետյան

2018-2024 թվականների ընթացքում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով (նախաքննության փուլ),դատարաններում ավարտված քրեական գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, Զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքիբռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի (536 միլիոն 216 հազար ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց: Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Ըստ նրա, նշված ցուցանիշի 46 %-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի (247 միլիոն 773 հազար ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 և 2024 թվականներին: