Տնամերձ հողամասերում այգեհիմնման փորձնական ծրագիր է հաստատվել. Տեսանյութ

Տնամերձ հողամասերում այգեհիմնման փորձնական ծրագիր է հաստատվել. Տեսանյութ
Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը։
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Իջևան համայնքի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, Իջևան խոշորացված համայնքում այգեգործական կլաստերներ ձևավորելու անհրաժեշտությամբ։
 Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ առնվազն 100 քմ և ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։
 Ցանկացողները ծրագրին մասնակցելու նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը պետք է դիմեն համայնքի ղեկավարին և կնքեն պայմանագիր:
 Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 95%, համայնք կամ շահառու՝ 5%։
Տեսանյութն՝ այստեղ