Միջպետական ճանապարհի հիմնանորոգում Ելփինի հատվածում

Միջպետական ճանապարհի հիմնանորոգում Ելփինի հատվածում

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Մ-2 միջպետական ճանապարհի կմ91+600-կմ98+000 հատվածում՝ Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրի հարակից հատվածում։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ նորոգվող ճանապարհի երկարությունը 6.4կմ է։ Շինարարությունը մեկնարկել է այս տարվա գարնանը։ Աշխատանքներ են տարվում արհեստական կառուցվածքների վրա, իրականացվել են հողային աշխատանքներ, այժմ տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։