Կենտրոնական (ազգային) բանկերի եվրասիական խորհրդի 52-րդ նիստը՝ Գյումրիում

Կենտրոնական (ազգային) բանկերի եվրասիական խորհրդի 52-րդ նիստը՝ Գյումրիում
Հունիսի 10-11-ը Գյումրիում տեղի է ունեցել Կենտրոնական (ազգային) բանկերի եվրասիական խորհրդի 52-րդ նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են խորհրդի անդամ երկրների բանկային համակարգի գործունեության արդյունքները և զարգացման հեռանկարները, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները, խորհրդի անդամ-երկրների միջև դրամական փոխանցումների մասով զարգացումները և եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների ազդեցության գնահատումը երկրների վճարային հաշվեկշիռների ցուցանիշների վրա:
ՀՀ ԿԲ-ից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերին, այդ թվում' աշխատակիցների համատեղ վերապատրաստումների կազմակերպմանը, վիճակագրական տվյալների փոխանակմանը և այլն։