Ամեն ինչ իրականացվելու է, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի չմնան. Ճամբարակի քաղաքապետարան

Ամեն ինչ իրականացվելու է, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի չմնան. Ճամբարակի քաղաքապետարան

Դիտարկելով ստեղծված իրավիճակը՝ Ճամբարակի համայնքապետարանը վստահեցնում է, որ անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան։ Այս մասին հայտարարություն է տարածել համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում։

«Հետո արդեն որոշումներ կկայացվեն շենքի և երկարաժամկետ լուծումներ տրվող քայլերի մասին։

Համայնքապետարանը ցավակցում է աղետի հետևանքով զոհված համաքաղաքացիների ընտանիքների անդամներին, հարազատներին և իր երախտագիտությունը հայտնում բոլոր կառույցներին, կազմակերպություններին, անհատ քաղաքացիներին՝ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու, տուժած բնակչության կողքին լինելու, բարոյական և ֆիզիկական օգնություն ցուցաբերելու և ըստ անհրաժեշտության համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար»,– ասվում է հայտարարության մեջ։