Բնակարանային օգնություն Արցախից բռնի տեղահանվածներին. վճարման նոր կանոններն ու փուլերը

Հայաստանը կթարմացնի սոցիալական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով Արցախից բռնի տեղահանվածները բնակարանային աջակցության հայտեր են ներկայացնում։ Համապատասխան բանաձևը կառավարությունն ընդունել է այսօրվա նիստում։ Նորամուծության նպատակն է կանխել օգնության չարաշահման դեպքերը։
Հայտերն ավտոմատ կերպով կստուգվեն Արցախի օպերատիվ շտաբի տվյալների բազայում, որը կազմվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Այն ներառում է այն քաղաքացիներին, որոնք բնակվել են Լեռնային Ղարաբաղում կամ ժամանակավորապես Հայաստանում են եղել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը։
Ընտանիքի կազմը հաշվարկելիս, որի հիման վրա որոշվում է աջակցության չափը, հարազատները և ամուսինները հաշվի չեն առնվի, եթե նրանք նշված ժամանակահատվածում գրանցված չեն որպես ներքին տեղահանվածներ. արդեն իսկ մասնակցում են Հայաստանում գործող՝ արցախցիների բնակարանային աջակցության այլ ծրագրերին։ ԼՂ–ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են արվել 2023 թվականի սեպտեմբերին տեղահանվածներին տրամադրվում է աջակցություն հիփոթեքային սուբսիդավորման տեսքով։
Ցանկության դեպքում դիմորդը կարող է ընտրել տարբերակներից մեկը՝ բնակարան կամ առանձնատուն գնել, տուն կառուցել կամ առկա հիփոթեքը մարել։ Օգնության չափը տատանվում է 2-5 մլն դրամի սահմաններում ընտանիքի յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ երեխաների համար։ Գումարը կախված է տարածաշրջանից՝ հեռավոր քաղաքներում և գյուղերում աջակցությունն ավելի մեծ է, Երևանում չի տրամադրվում։ Վճարումները կատարվում են փուլերով։ 1-ին փուլում աջակցություն է տրամադրվում երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին (բոլոր տեսակի բնակարանների համար), երկու և ավելի երեխաներ ունեցող (առանձնատուն կառուցելու հիփոթեքի համար), մահացած զինվորականների և հաշմանդամություն ունեցողների ընտանիքներին:
Աջակցություն է տրամադրվում նաև 2024 թվականի մայիսի 16-ի դրությամբ գործող հիփոթեք ունեցող ընտանիքներին: 2-րդ փուլը կսկսվի 2026 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ: Այն ներառում է երկու և ավելի երեխա ունեցող ընտանիքներին (բոլոր տեսակի բնակարանների համար), իչպես նաև մեկ երեխա ունեցող ընտանիքներին (առանձնատուն կառուցելու հիփոթեքի համար)։ 3-րդ փուլը կսկսվի 2027 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ և ներառում է մնացած բոլոր ընտանիքները: Երկու երեխա (2-րդ փուլում) և մեկ երեխա (3-րդ փուլում) ունեցող ընտանիքների համար տրամադրվում է աջակցության վաղաժամկետ ստացում՝ համապատասխանաբար 2025 թվականի հուլիսի 1-ից և 2026 թվականից:
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ–ի հունիսի 15-ից։