Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ

Հանրապետության տարածքում`
Հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևանում հունիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.2°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան ՝ 6.1°C (1976թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.9°C